ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 14-ից 15-ը պաշտպանության նախարարությունում կանցկացվեն ՀՀ զինված ուժերի, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչների միջև քննարկումները:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: