«Նուբարաշեն» ՔԿՀ-ի սպասասրահի աղբարկղից մարիխուանա են գտել, թաքստոցից՝ հեռախոս, խաղաթուղթ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 15 գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք և գործարանային արտադրության 50 հատ խաղաթուղթ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

1