1 օրում Հայաստանում հայտնաբերվել ու այրվել է 2783 կգ կանեփ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 13-ից 14-ը հանրապետությունում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է կանեփի վայրի աճած 2783 կգ զանգված: Տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել է կանեփի 39 բույս:

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 232 փամփուշտ և նռնակի 2 պայթուցիչ: 

Միջոցառման շրջանակներում 1 օրում հայտնաբերվել է 1 հետախուզվող:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն: