Արսեն Թորոսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 14-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանարտաքինգործերինախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:

Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է, որ 2 երկրի միջև առկա համագործակցությունը, որը ստորագրվել է 2002-ին, նոր թափ կստանա` ընդլայնելով շրջանակները և ընդգրկելով ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վերաբերյալ հարցերը:

Արսեն Թորոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձին և հույս հայտնել, որ առաջիկա համագործակցությունը կնպաստի այդ փորձը Հայաստանում կիրառելուն: Նախարարն ընդգծել է, որ ծխախոտի դեմ պայքարը ոլորտի գերակայություններից է և քայլերը միտված են առողջ հասարակություն ունենալուն:

Արտաքին գործերի նախարարն առանձնակի շեշտել է, որ իրենց երկրում մեծ դեր է խաղացել Ազգային ժողովը` դեռևս 2005թ-ին ընդունելով հանրային վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքը:

«Մենք հենց այս տարի ենք ուզում այդ օրենքն ընդունել և հատուկ ուզում եմ նշել այն կարևոր դերը, որն ունի Ուրուգվայի նախագահն այս դաշտում: Մենք այն տարբեր քննարկումների ընթացքում որպես օրինակ ենք ներկայացնում»,- նշել է Արսեն Թորոսյանը` կարևորելով քաղաքական առաջնորդության դերը ծխախոտի դեմ պայքարի հարցում:

Ռոդոլֆո Նին Նովոան կիսվել է Ուրուգվայի դեմ միջազգային ծխախոտային ընկերության դատական հայցի մանրամասներով, նշելով, որ այդ գործընթացում երկրի հաղթանակը առողջության իրավունքի գերակայությունըտնտեսական շահից գերադասելու շնորհիվ է եղել:

Արտաքին գործերի նախարարը եզրափակել է, որ Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչներին իրենց երկիր` փորձի փոխանակման համար:

Երկուստեք կարևորվել է առաջիկա սերտ համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ պահել կապը առողջապահական ծրագրերի իրականացման գործում: