Արտահոսքեր կան․ Բաբայան-Մայիլյան-Հարությունյան տանդեմ կստեղծվի ընդդեմ Վիտալի Բալասանյանի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

«Տեղեկատվական արտահոսք կա, որ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը սկսել են տանդեմով խաղալ գեներալիտետի դեմ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Պարզ է, որ Արցախի զինվորական իշխանություններից ներկայացուցիչ կլինի ընտրություններում։ Ինչ-որ մեկը կառաջադրվի. ամենայն հավանականությամբ Վիտալի Բալասանյանը։ Չի բացառվում, որ մեկ այլ գեներալ ևս առաջադրվի։ Տպավորություն է, որ Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանի հետ սկսում է նրանց դեմ խաղալ»,- կարծում է քաղաքագետը։

Ենոքյանը կառծում է, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կմիանա այս տանդեմին, և եռյակն կսկսի աշխատել միասնական արդյունքի համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։