Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

«911» ծառայությանն օգոստոսի 14-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆայել Մ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news