Արարատի մարզում բախվել են Toyota Camry-ն, KIA-ն և Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

Օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Գոռ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 35 QR 916 համարանիշի, 31-ամյա Արտակ Հարությունյանի վարած Toyota Camry մակնիշի 01 TV 777 համարանիշի և 41-ամյա Ազատ Հովհաննիսյանի վարած KIA մակնիշի 83 PD 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզնաղբյուր լրատվամիջոցում: