Փաշինյանը Եվրոպային խոստացել է մինչև տարեվերջ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

փաշինյան455

«Հրապարակ»-ը գրում է․

«Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման հարցում Հա­յաստանի իշխանություննե­րի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քա­նի միլիոն եվրո դրամաշնորհով, այլև նրա­նով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչև տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: 

Կա­ռավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիա­յի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ Հա­յաստան կատարած նրա այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմա­նավորված է նրանով, որ 2019 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախա­գահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որևէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որևէ պետություն չի վավերացրել: 

Սակայն, չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վա­վերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: