Արարատի մարզում բախվել են Газель-ն ու Opel-ը. վարորդներից մեկը զինծառայող է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի փողոցում, բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Գ-ի վարած Opel-ի մակնիշի 36 AՍ 816 համարանիշի և Զորակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վիրաբ Գ-ի վարած ГАЗ 32213 մակնիշի 3526 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել բնակչի ցանկապատին, ճանապարհին տեղադրված էլեկտրասյանն ու գազատար խողովակի հենասյանը, տապալել դրանք և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Газель-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, մեքենան ԱՊՊԱ չի ունեցել, իսկ Opel-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։