Հուսամ՝ գործը կվերադառնա իրավական հուն․փաստաբանը բողոքարկել է Արամ Բարսեղյանի ձերբակալումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

բակո

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ  անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ընկերոջ՝ Արամ Բարսեղյանի ձերբակալմանը․

 «Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։ Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։ Ա. Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ գործը կվերադառնա իրավական հուն»,-գրել է Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Արամ Բարսեղյանը ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով։