Բնապահպանները բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց. «Ամուլսարի հարցով մանիպուլիացիա է»

 ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

«Իվանյան, կոֆեն ցիանիդո՞վ, թե առանց», «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում». այս կարգոխոսներն էին գրված ակցիայի մասնակիցների պատրաստած պաստառների վրա:

Բնապահպանները պնդում են, որ հանրությանը ներկայացվել է ոչ լիարժեք տեղեկատվություն։ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարել է, որ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարո՞ղ է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել։

«Այսպես եզրակացության մեջ գրել է փորձագիտական խումբը։ Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ հարցին հնարավոր չէ պատասխանել, եթե այդ վերլուծությունները անվստահելի են, գնահատումները թերի են, ապա ինչպե՞ս է քննչական խմբի ներկայացուցիչը ի լուր ամբողջ ժողովրդի եզրակացնում, որ ոչ մի խնդիր չկա», - ասել է Գալստյանը։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-իմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, Ներկայացնելով լիբանանայան ընկերությանը պատվիրած փորձաքննության արդյունքը հայտրարաել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան: