Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ:

Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրա­պնդվել են փո­խադարձ հարգանքի և բարեկամության ոգով: Համոզված եմ, որ համատեղ ջան­քերով մեզ կհաջողվի առաջիկա տարիներին որակական նոր մա­կարդակի բար­ձրացնել հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Լիահույս եմ նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ընթացող երկխոսությունը դրական արդյունքներ կտա և ճանապարհ կհարթի Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: