Հայ-ռուսական մարդասիրական օգնությունը օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա․ Ցոլակյանը՝ վարչապետին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է  Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությանը: Ցոլակյանը տեղեկացրել է, որ օրերս ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն (մոտ 142 տոննա բեռ): Ուղարկվել է 52 տոննա մսի պահածո, 35 տոննա ձկան պահածո, 40 տոննա շաքարավազ, չոր օրապահիկ՝ 14․5 տոննա:

Ցոլակյանը նաև նշել է, որ օգնությունն օգոստոսի 22-ին մեքենայով կհասնի Սիրիա, կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով էլ բաշխումը կկատարվի: