Ծաղկաձորի ճոպանուղու նախկին տնօրենի «X 5»-ում ատրճանակ են գտել, ասել է՝ մահացած եղբորինն է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 14-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցա» օպերացիա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյանի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանն իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։ Կոտայքի մարզի ոստիկանները օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյանում, Հանրապետության պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի մոտ, նկատում են կասկածյալ Ա. Կարապետյանին, որը պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցնում է դիմացի մայթը, ավտոմեքենան կայանում և մտնում է վարսավիրանոց։

1

Երբ Կարապետյանը մոտնում է BMW-ին, ոստիկանները հայտնում են, որ կասկածներ ունեն, որ ավտոմեքենայում զենք կա։ Կարապետյանը որոշ ժամանակ փորձում է ոստիկաններին համոզել, թե կարիք չկա ավտոմեքենան զննելու, սակայն ոստիկաններից ստանում է պատասխան, որ ավտոմեքենան պետք է զննվի, ու այդ հարցով արդեն զբաղվում են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։

Մինչև այդ քննիչը դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու թույլտվության որոշում տա։ 10 ժամ անց՝ կեսգիշերն անց, դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը, ու Կարապետյանը իր փաստաբանի ներկայությամբ մատնացույց է արել ավտոմեքենայի այն տեղը, որտեղ հայտնաբերվեց «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով։

1

Կարապետյանը քննիչներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է հանգուցյալ եղբորը։ Քննիչի որոշմամբ ատրճանակը, որը գործարանային արտադրության առանց համարի է, տեղում ընթերակաների ներկայությամբ փաթեթավորվել է, կնքվել և ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ Ա. Կարապետյանը, որը ներկայացել է, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, այլևս իրականություն չէ. նա այս տարվա օգոստոսի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ 

1