Հրդեհ՝ Սյունիքի անասնագոմերից մեկի տանիքում. սատկել է 6 հորթ, այրվել՝ 5000 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:05-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սյունիք գյուղի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:13-ին, մարվել՝ 06:45-ին:

Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ: