Անապայի հրաձգարանում գործողությունը Սուրեն Գելոյանը «մանր խուլիգանություն» է անվանել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

բակո

ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ Գլխավոր վարչությունը տարածել է ձերբակալված 39-ամյա Սուրեն Գելոյանի մասնակցությամբ տեսանյութը:  Վերջինը խոստովանել է իր մեղքը, երբ իմացել է, որ հետախուզվում է, հաղորդում է Life-ը։

Սուրեն Գելոյանն ավելի վաղ առնվազն 3 անգամ ծեծկռտուքի գործով քրեական գործերի մասնակից է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով գործերը կարճվել են:

Հարցին, թե ինչի համար է ձերբակալվել, Գելոյանը պատասխանել է․ «Մանր խուլիգանության»:

Նշվում է, որ Անապայում Սուրեն Գելոյանն ընկերների հետ գնացել է հրաձգարան, որն արդեն փակված է եղել եւ պահանջել է թույլ տալ իրեն կրակել: Ադմինիստրատոր կինը մերժել է նրան՝ տեսնելով, որ նա հարբած է: Սուրենը սկսել է ավերել ամեն ինչ, ադմինիստրատորը ևս տուժել է։