Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի գլխավոր հաշվապահի տեղակալի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ավտոմեքենայից հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վազգեն Ղ-ն ժամը 19։00-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում իր վարած Toyota մակնիշի 35 OC 849 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից գողություն կատարել։

Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը։ 

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի սրահից գողացել են Վազգեն Ղ-ի ուսապարկը, որի մեջ եղել է դրամապանակ, բանկային քարտեր, գումար, սպորտային պայուսակ և սպորտային հագուստ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Վազգեն Ղ-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի գլխավոր հաշվապահի տեղակալ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։