«Պարո՛ն Փաշինյան, սպասում ենք Ձեզ»․ վաղը Ամուլսարի աջակիցները հավաք կանցկացնեն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Ամուլսարի աջակիցները Ջերմուկում ավտոերթ են անցկացնում` իրազեկելով վաղը կայանալիք հավաքի մասին, նաեւ հայտարարություն են տարածել, որ օգոստոսի 16-ին ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրի վերաբերյալ քննարկման մասնակցելու Այս մասին տեղեկացնում է  ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում

 «Սիրելի հայրենակիցներ վաղը` օգոստոսի 16-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի տաքսիների կանգառ հրապարակում ողջ բնակչությանը դուրս է գալիս սպասելու ՀՀ վարչպետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։

Հիմք ընդունելով վարչապետի պատասխանը մեր հարցին, որ եթե փորձաքննության արդյունքները դրական լինեն, բայց միևնույնն է բնակիչները դեմ լինեն հանքին, ի՞նչ է լինելու։

Նա ասաց, մեջբերում եմ. «Երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկեն կդնեմ թևիս տակ, կգամ Ջերմուկ քննարկելու»։

Պարոն Նիկոլ Փաշինյան, օգոստոսի 16֊-ին ժամը 14։00-ին Ջերմուկ համայնքի բնակիչները սպասում են ձեզ։

Միասին որոշելու Ջերմուկ քաղաքի հետագա ճակատագիրը»,–ասված է հայտարարությունում։