Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին արհեստական քարաթափում է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 12-14-ը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով հնարավոր վտանգներից խուսափելու համար փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում:

Մասնավորապես՝ 

Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-161-րդ կմ-ին՝ մոտ 20 խ.մ, 
Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին՝ մոտ 8 խ.մ,
Կապան քաղաքի Գործարանայի փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խ.մ:

Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են ԱԻ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: