Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լիխտենշտայնի իշխանին իշխանապետության 300-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխան Հանս Ադամ Երկրորդին՝ Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև առկա երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։

Իշխան Հանս Ադամ Երկրորդին նա ամենայն բարիք է մաղթել, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ հետագա բարգավաճում: