Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին մեքենան ընկել փոսը. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

մեքենա

Ս. թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 13:50-ի սահմանում, Հադրութի շրջանի բնակիչ,1980 թ. ծնված Ն. Ս․-ն, վարելով նույն շրջանի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Դ․-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին կորցրել է ղեկի կառավարումը դուրս եկել երթևեկելի մասից դեպի ձախ և ընկել ճամփեզրում առկա փոսը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն շրջանի բնակիչներ 1958 թ. ծնված Լ. Ս․-ն, 1988 թ.ծնված Լ. Ս․-ն, 2007 թ. ծնված Ա. Ս․-ն և 2009 թ. ծնված Լ. Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ նախարարոթյունը:

Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունն է։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: