Երբ վերինների խելքը չի հասնում կամ մեկ կյանքից ավելին (վելուծական)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

նկար
«Ոչ թե ազգն է ստեղծում պետություն այլ` պետությունը ազգ»․ Բենիտո Մուսոլինի (Il Ducce)

Կան կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցության իրավիճակներ ու կան բաներ, որոնք մնում են հավերժ: Հիշողության ձգվողականությունը պայմանավորված է պարունակության ձգողականությամբ, և հաջողակ են այն պետությունները, որոնց քաղաքական առաջնորդներն ու մշակութային դեմքերը մտածում և նախագծում են այնպիսի ծրագեր, որոնց տևողությունը մարդու մեկ կյանքից ավելին է լինում ու չի կորցնում նշանակությունը ժամանակի մեջ: Խոսքը մնայուն արժեքների մասին չէ, այլ ծրագրերի, որոնք ունեն սկիզբ, և որոնց ավարտը վրա է հասնում ստեղծողի կյանքի ավարտից ավելի քան հետո, ու չի կորցնում իր պիտանելիությունն ապագայում: Այդպես էր արել ԿՀՎ ղեկավար Ալեն Դալեսը Սովետական Միությունը կործանելու հեռահար ու անտեսանելի, բայց հզոր մակետը կազմելիս ու գործադրելիս:

Հայաստանում 1988 թ. շարժումը հիմք դրեց հայ քաղաքական նոր մտքին` մերժելով ավանդական կարծրատիպերը (հավերժ թշնամի, հավերժ բարեկամ) և քաղքենիական մոտեցումները՝ սկիզբ դնելով ուժեղ պետականությանը և պետության շահի գերակայությանը: 1990-ականներին շարժման լիդերների իշխանությունը կյանքի կոչեց կարևոր հարցերը՝ անկախություն, ղարաբաղյան հաղթանակ, բանակի ստեղծում ու կայացում, հանցավորության դեմ պայքարի հաջողություն, ձեռբերումներ դիվանագիտական դաշտում, սահմանադրության ընդունում, ազգային դրամի հատում` պետական ինստիտուտների հիմնադրում:

Հիմքերը ուժեղ են ամուր կանգնելու համար․ նպատակների ժառանգականության ապահովում է անհրաժեշտ: Որպեսզի գտնվեն և պատրաստվեն կադրերը, կարիք կա գաղափարի, ծրագրերի ձևակերպման: Վարչապետ Վազգեն Սարգսյանը ստեղծել էր 30 տարվա Հայաստանի զարգացման գաղափարական, նպատակային ծրագիր, ինչը մեր նորագույն պատմության մեջ ամենաերկարակյաց, կենսունակ ու կիրառական նյութն է:

Երբ պատմաբանները բնութագրում են Նապոլեոն Բոնապարտին, ապա ասում են, որ նա տեսնում էր անտառը, հետևի ծառերը, ծառերի ճյուղերը, ճյուղերի տերևները: Նման բացառիկություն տրված չէ բոլորին, բայց ձգտելը անդադար ուժեղանալուն ու կատարելագործվելուն պարտադիր է, քանի որ ժամանակ կորցնելու ռեսուրս չկա, և հերթական անգամ պետությունների առաջընթացի ճանապարհին քացու տակ ընկնելը արյունալի և ցավոտ կլինի: Այս առումով ներկա վիճակը վերացական է, քանի որ վարչապետ Փաշինյանի վարչակազմը այլևս նոր որակների ընդունակություն չունի, և սա իրենց առաստաղային վիճակն է:

Նիկոլը աշխատում է ազնիվ, բայց անօրակարգ ու անհեռանկար, և իրեն հարմար է զգում արտակաբինետային ռեժիմում: Իշխանությանը հակադիր Քոչարյանի ներուժը ունի սև գույն, և նպատակը տապալել իշխանափոխականներին ու հայկական ժամացույցը դարձ ի շրջանս յուր անելն է:

Եթե վերցնենք գլխավոր դեմքերին, ապա Նիկոլ Փաշինյանը իրեն լավ է զգում ու անվրեպ գործում ընդիմադիրի կամուֆլյաժի մեջ` առանց պետական իշխանության, Ռոբերտ Քոչարյանն և Սերժը Սարգսյան ընգծված ուժեղ են ձեռքում իշխանություն ունենալու ժամանակ, բայց հիմա տեղերով փոխվել են, և Նիկոլն ունի իշխանություն, իսկ Ռոբերտն ու Սերժը` ոչ: Օրինակ աղվեսը կամ առույծը չեն կարող ապրել ու գործել լճում, իսկ շնաձուկը` հողին կպած, գետակի մեջ: Ամեն մեկն իր կոմֆորտի կլիման ունի: Արմեն Սարգսյանը տիրապետում է պոտենցիալի, բայց կարծես սպասողական դիրքի մեջ է: Շահեկան կարող լինել Տիգրան Սարգսյանի ընթացքը: Վերջինս ունի խորը ինտելեկտուալ ու փորձի հսկայական պաշար, կապեր, սակայն նախկին վարչապետի ուժեղ կողմը երկարակյաց ու օգտակար ծրագրերի լինելիությունն է: Թիմային առումով կան երկու ակտիվ էլեմենտներ` Նիկոլի թիմն ու Սերժ Սարգսյանինը, բայց ընտրությունը սրանց միջև վատի ու վատագույնի մասին է: Այսպիսով, բաց են քաղաքական կենսատարածքները, որոնք պիտի լցվեն երրորդ ուժի կողմից` հայկական ժամանակը վերջնականապես կանգնելուց ու հետ տալուց ազատելու և ճշմարիտ, ուժեղ ընթացքով շարժելու համար:

Լավ պետության երաշխավորը լավ մշակույթ ունենալն է․ համենայնդեպս, քրիստոնեական պետական կենսատարածքներում այդպես է, և ցածր որակների պատճառահետևանքային կապը այստեղ է գտնվում: Կրկին ու անդադար գալիս ենք անհատներին, քանի որ ընտրյալն է ստեղծում իդեան, ապահովվում կլիման ու պտտում քաղաքակրթության անիվը: Եվ եթե հանրությունը ու զանգվածները չեն ընդունում կամովին, անհրաժեշտ է ստիպողական փուլով անցնել, ինչպես որ անցել են այսօրվա զարգացած և հզոր բոլոր պետությունները: Ի վերջո անցումային հատվածը հաղթահարելու ձևը պիտի գտնենք, երրորդ երկրից գործընկեր դառնալու շնորհք ունենք, մեր ունեցածի հետ տիրոջ պես վարվել սովորենք և համաշխարհային դիմադրողականության թափի մեջ չընկճվենք, կոտրվենք այլ հյութերով լցված մեջքներս շիտակ արած կանգնենք:

Սրա համար անհրաժեշտ հայկական ներուժ կա դեռ չբացահայտված, չբացված մնում է հոգևոր և մշակութային խողովակներով պետականության հիմնարկեքը։ Մնում է՝ պինդ պահել ու անդադար կառուցապատել՝ չուրանալով, մեջ-մեջ չանելով, սեփական ես-ը չչաղացնելով: Մի օր ինքներս մեր ներսը պիտի նայենք ու դժգոհ չմնանք:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան