Սխալ վճռի դեպքում դատավորին պատասխանատվության կանչելով՝ նրա «հերն ենք անիծում». դատավոր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Դատաիրավական համակարգի բարեփոխումների, վարչապետի՝ այս թեմայով արած հայտարարությունների, Արդարադատության նախարարության կողմից առաջ քաշված փոփոխությունների վերաբերյալ 24News-ը զրուցել է Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանի հետ:

«Դատավորի կախվածության պատճառն այն է լինում, որ նա վստահ չի լինում, թե ճնշումների չի ենթարկվի: Եթե լինեք ամենաբարձր մարդը երկրում, ինձ զանգեք, ասեք՝ այսպես պիտի անես, ես պետք է վստահություն ունենամ, որ եթե չանեմ՝ ինձ ոչինչ չեք կարող անել»,-ասել է Միքայելյանը՝ խոսելով դատավորների աշխատանքի մասին:                                                            

Դատավորն անդրադարձել է արդարադատության նախարարության կողմից ներկայացված փոփոխություններին, մասնավորապես՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն:

«Եթե դատավորին ասում ենք՝ սխալ վճիռ գրեցիր, պատասխատվություն կարող է գալ, նրա անկախության «հերն ենք անիծում»: Եթե խիստ հսկողություն լինի դատավորների հանդեպ, անկախություն չեք ունենա, եթե դա եք ուզում, արե՛ք»,-հայտարարել է Վճռաբեկի դատավորը: 

Ինչ վերաբերում է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի աշխատանքին, Միքայելյանն ընդգծել է, որ, մարդուն փոխելով, չենք կարող լավ բան ակնկալել, եթե մեխանիզմը նույնն ենք թողնում. պետք է ժանգոտած գործիքները փոխենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իշխանությունը և անձամբ ինքը չի միջամտելու դատական իշխանության գործերին, Միքայելյանի նշել է՝ ամենից շատ հենց դատավորներն են ուրախացել.  «Փառք ու պատիվ Փաշինյանին, բայց միայն քաղաքական հայտարարությունը քիչ է, ուզում եմ դա իրական կյանքում տեսնել»:

Վռաբեկ դատարանի դատավորը նշել է նաև, որ նախկինում դատավորները հլու-հնազանդ չեն եղել, այդ իսկ պատճառով որոշ դեպքերում ազատվել են պաշտոնից կամ խիստ նկատողություն ստացել:                     

Հարցազրույցը՝ Մերի Մարտիրոսյանի։

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news