Դատավորներին օրինական ձևով կաշառում են, կորցրել են անկախ ՍԴ ունենալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Իշխանությունը կորցրել է անկախ Սահմանդրական դատարան ունենալու հնարավորությունն այն ժամանակ, երբ ՍԴ դատավորի թափուր տեղի համար մերժվեց քաղաքականապես անկախ երկու թեկնածուներին։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Եթե ուզում են անկախ սահմանադրական դատարան ունենալ, ապա ինչո՞ւ մերժեցին այն երկու թեկնածուներին, որոնք որևէ քաղաքական կողմնորոշում չունեին։ Ուստի ես մեծ կասկածներ ունեմ, որ ՍԴ անդամներին ուզում են փոխել, որպեսզի դնեն իրենց յուրայիններին, և ունենալ իրենց ենթակա դատարան»,-ասել է Ավետիք Իշխանյանը։

Հելսինկյան կոմիտեի նախագահ կարծում է, որ դատավորներին օրինական ձևով կաշառք են առաջարկում, ակն է՝ հորդորում են մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական տալ՝ պահպանելով նրանց կենսական բարիքները՝ աշխատավարձերը և կենսաթոշակ ստանալու իրավունքը։

Շարունակությունը՝ տեսանյութում։