Երեւանում տներից մեկի բակից հայտնաբերվել է կանեփի 351 բույս եւ 3400 գ չորացված զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

Օգոստոսի 12-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերեցին մեծ քանակի կանեփի բույսեր:

Երեւանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվեց կանեփի 351 բույս եւ 3400 գրամ կանեփի չորացված զանգված: Ըստ 59-ամյա տանտիրոջ հայտարարության հայտնաբերվածն իրենն է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news