Հրազդանում ВАЗ 2121-ը բախվել է երկաթյա էլեկտրասյանը, ապա ծառին. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրայր Եսայանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Վանատուր» թաղամասում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DC 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: