Տավուշում բախվել են УАЗ-ն ու Nissan-ը. Թաիլանդի քաղաքացի է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

Օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.7-րդ կմ հատվածում բախվել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Հ.-ի վարած УАЗ մակնիշի 35 ZL 836 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 GC 259 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Թաիլանդի քաղաքացի, 49-ամյա Մռս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: