Երեւանում միկրոավտոբուս է վթարվել․ 6 հոգի հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: