Մալաթիայի մրգի շուկայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Օգոստոսի 16-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: