Էրեբունիում բախվել են երկու Mercedes և մեկ միկրոավտոբուս․ կա 6 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» մակնիշի (վարորդ՝ Մ.Մ. ծնված 1990 թ.) ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1981 թ.) միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկության՝ կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսի վարորդ Ս.Ս.-ը, ուղևորներ՝ Ս.Հ.-ը (ծնված 2001 թ.), Ա.Հ.-ը (ծնված 1979 թ.) և Վ.Մ.-ը (ծնված 1954 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: