ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» մակնիշի (վարորդ՝ Մ.Մ. ծնված 1990 թ.) ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1981 թ.) միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկության՝ կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսի վարորդ Ս.Ս.-ը, ուղևորներ՝ Ս.Հ.-ը (ծնված 2001 թ.), Ա.Հ.-ը (ծնված 1979 թ.) և Վ.Մ.-ը (ծնված 1954 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: