Նոր Արեշում այրվել է ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

«911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 04:50-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է KIA մակնիշի (վարորդ` Հարություն Հ., ծնված 1991 թ.) ավտոմեքենայի ետնամասը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: