Երևանում այսօր ցերեկը սպասվում է +40 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը սպասվում է +40 աստիճան տաքություն։