Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքում․ Ծովակի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։

Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ բնակիչները ճանապարհը փակել են՝ հայտնելով, որ իրենց համագյուղացուն անհիմն կալանավորել են։