Անշարժ գույքի գրանցման գործարքները 17.1%-ով աճել են. Կադաստրի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

կադաստր.

Անշարժ գույքի գրանցման գործարքներն այս հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 17.1 %-ով աճել են: Այս մասին տեղեկանում են Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ 2019 թվականի հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16.073 գործարք, որը, 2019 թվականի հունիսի համեմատ, աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 17.1 %-ով:

Երևանում 2019թ. հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք.մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2019 թվականի հունիսի համեմատ, աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով: Մարզերի քաղաքներում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք.մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2019 թվականի հունիսի համեմատ, աճել են 0.1 %-ով: