Ծաղկաձորում ЗИЛ-ը բախվել է ցանկապատին, կողաշրջվել․ վարորդն ու ուղևորը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 314 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքի «Լեյա» հանգստյան տան մուտքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ցանկապատին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունտ ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի Ծաղկաձորի ջոկի ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել աղբով։