Վանաձորում բռնություն է գործադրվել համայնքային ոստիկանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն։

Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու եկած համայնքային ոստիկանի նկատմամբ: 

25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին և ներկայացվել Լոռու մարզի քննչական կոմիտե:
Հանգամանքերը պարզվում են:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news