Փարիզի Աստվածամոր տաճարի վրա փլուզում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Փարիզի Աստվածամոր տաճարի վրա փոքր փլուզում է տեղի ունեցել, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին։ Քարերն ընկել են վերջերս գրանցված ռեկորդային շոգերի պատճառով։ Տաճարի պատերի վրա, հրդեհաշիջումից հետո մեծ քանակությամբ խոնավություն է մնացել, իսկ անոմալ շոգերը կարող են կրկին փլուզումների պատճառ դառնալ։

Նշենք, որ այժմ վերականգնողական աշխատանքները դադարեցված են։ Դրանք կվերսկսվեն օգոստոսի 19-ից։