Ռուսական «Պոբեդա»-ն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

 

ավիա
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով «Պոբեդա»-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը, գրում է, որ ռուսական ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը՝ հիշեցնելով, որ ձմեռային սեզոնին նախատեսված տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին՝ օդանավակայանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը, օդանավակայանը խոստացել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի»,- ասել է նա:

Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը որոշել էր ձմեռային սեզոնից դադարեցնել չվերթները դեպի Գյումրի: Չվերթների դադարեցման որոշումը կապված էր Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլցավորման հետ:

Այժմ «Պոբեդա»-ն շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի, իսկ ձմռան սեզոնին նախատեսված է շաբաթական 7 չվերթ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news