Մոսկվայում նախկին «օրենքով գողը» կամավորաբար հրաժարվել է այդ տիտղոսից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Քրեական միջավայրում ավելի շատ որպես Մուխա Լյուբերեցկի հայտնի Մոսկվայի բնակիչ 59-ամյա Օլեգ Մուխամեթշինը հայտարարությամբ դիմել է ՆԳՆ Մոսկվայի ԳՎ առ այն, որ ինքը հրաժարվում է «օրենքով գող» տիտղոսից։ Այս մասին հայտնում է «Փրայմ Կրայմը»: 

Ոստիկանների հարցին, թե որն է նրա այդ քայլի պատճառը, նախկին «օրենքով գողը» պատասխանել է, որ «իրեն ուղղակի այդպիսին չի համարում», ինչը, չի բացառվում, որ կարող է ճիշտ լինել:

Աղբյուրի տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ փաստաթղթերի կեղծման, ավազակության, զենք պահելու եւ կալանավայրից փախուստի դիմելու համար դատապարտված ծագումով Կազանից Օլեգ Մուխամեթշինը թագադրվել է 1994-ին՝ մոսկովյան «օրենքով գողեր» Անդրեյ Իսաեւի (Ռոսպիս) եւ Վլադիմիր Սավոսիկինի (Սավոսկա) երաշխավորությամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news