Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը չի կայանա․ դատավորն ընդհանուր ժողովի է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 16-ին՝ ժամը 15:30-ին, նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը, սակայն նիստը չի կայանալու նախագահով դատավոր Անդրանիկ Մնացականյանի բացակայության պատճառով։ Այդ մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի պաշտանական թիմը։

Ըստ հաղորդագրության՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը պետք է մասնակցի դատավորների ընդհանուր ժողովին։