Վարչապետի տիկինը լայֆ է մտել Կոմպոզիտորների միության տնից․ Սաթյանը Բաբաջանյան է նվագում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Արամ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Դիլիջանում գտնվող կոմպոզիտորների միության տնից։ Վարչապետի տիկնոջ խնդրանքով Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Առնո Բաբաջանյան է կատարել։

«Գտնվում ենք Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը, այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Բաբաջանյանի ռոյալի վրա կատարում է նրա ստեղծագործություններից: Մթնոլորտը հիասքանչ է»,-ուղիղ եթերին կից գրել է Աննա Հակոբյանը։