Աթամբաևի փաստաբանը բողոքարկել է նրա անօրինական ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

Աթամբաև

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ դատարան բողոք է ներկայացրել պետության նախկին ղեկավարի անօրինական ձերբակալության դեմ, որը կքննարկվի ուրբաթ:

«Նախագահը, ում լիազորությունները լրացել են, օրենքով չի կարող ձերբակալվել: Սա անօրինական ձերբակալություն է: Ես այս կապակցությամբ բողոքով դատարան եմ դիմել»,- հայտարարել է Սլեսարեւը:

Փաստաբանի խոսքով՝ իր բողոքի քննությունը տեղի կունենա ուրբաթ Բիշքեկի Մայիսմեկյան շրջանի դատարանում տեղական ժամանակով 16:30-ին:

Ղրղզստանի նախկին ղեկավարին են հանձնվել մի շարք ծանր եւ առանձնապես ծանր հանցագոծությունների կատարման մեջ կասկածվելու ծանուցումներ: Նա որպես մեղադրյալ է անցնում ընդհանուր 12 քրեական գործով, որոնց թվում են սպանության, զանգվածային անկարգությունների կազմակերպման, կոռուպցիայի եւ այլ մեղադրանքներ:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերականգնվել էին եւ շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաեւը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ եւ մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաեւը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից եւ կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր  համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: