Աշխարհի 9 ամենահարուստ գործարարները մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Աշխարհի 9 ամենահարուստ գործարարները օգոստոսի 14-ին ընդհանուր առմամբ 18 մլրդ դոլար են կորցրել, հաղորդում է Forbes-ը։ նրանց կարողության կտրուկ կրճատվել է ամերիկյան ֆոնդային ինդեքսների անկման պատճառով։

Forbes-ի ցուցակի առաջատարը՝ Ջեֆ Բեզոսը, կորցրել է 3.5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3.2 մլրդ, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնարա Առնոն՝ շուրջ 3 մլրդ։

Forbes-ի տվյալներով՝ ակցիաների անկումը չի ազդել լավագույն տասնյակից միայն Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի վրա։