Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը կփոխարինի ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայային

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

տատյանա

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ԵՏՀ մամուլի ծառայությունանը, գրում է, որ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևւը ԵՏՀ Իտեգրման և մակրոտնտեսության նախարարի պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովայային: Նրա թեկնածությունը հաստատվել է ԵՏՄ կառավարությունների ղեկավարների կողմից եւ այժմ ներկայացված է Միության պետությունների ղեկավարների հաստատմանը: 

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի պաշտոնում Սերգեյ Գլազևի թեկնածության մասին Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է կառավարությունների ղեկավարների կողմից օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում՝ միջկառավարական խորհրդի նիստում: Այժմ նրա թեկնածությունը կներկայացվի Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին հոկտեմբերի 1-ին՝ Երեւանում կայանալիք նիստին»,-նշում է մամուլի ծառայությունը:

Մայիսի 30-ի ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայայցուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հաղորդել էր, որ Ռուսաստանի քաղաքացի, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան կգլխավորի Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանը՝ փոխարինելով դանիացի Միխայել Մելերին: