Երևանում բախվել են Mercedes-ը, BYD-ը, Ford-ը և Opel-ը․ 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12։30-ի սահմաններում Աճառյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 MP 645 համարանիշի, BYD մակնիշի 35 DT 935 համարանիշի, Ford մակնիշի 37 AԼ 377 համարանիշի և Opel մակնիշի 35 FM 689 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: