Դատավորների ժողովը չի կայացել քվորում չլինելու պատճառով․ ԲԴԽ անդամ այս անգամ էլ չընտրվեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ԲԴԽ

Դատավորների ժողովը չի կայացել, քանի որ դատավորների մեծ մասը ներկա չի եղել հրավիված հավաքին: 118 դատավորից ժողովին ներկայացել էր 60-ը: Այդ մասին հայտնում է տեղում աշխատող 24News-ի թղթակիցը։

Դատավորներն այսօր պետք է ընտրեին Բարձրագույն դատական խորհրդի անդամի: ԲԴԽ անդամի համար առաջադրվել է դատավորի 5 թկնածու՝ Մամիկոն Դրմեյան, Գոռ Հակոբյան, Սուրեն Անտոնյանը, Ստեփան Միքայելյան, Տիգրան Միքայելյան։

Ավելի վաղ հայտնե էինք, որ ԲԴԽ անդամի պաշտոից Նախշուն Տավարացյանը հրաժարական էր տվել։ 
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news