50-ամյա տղամարդը աշխատասենյակից գողացել էր պաշտոնյայի հեռախոսը․ բացահայտում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

գող

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14։40-ին, Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արցախի փողոցի բնակիչ 50-ամյա մի տղամարդու:

Նա խոստովանել է, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 17-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակարգավորվող կազմակերպության աշխատասենյակից գողացել է նախագահի բջջային հեռախոսը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Նախապատրաստվում են նյութեր: