ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Օգոստոսի 15-ին ավտովթար է եղել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմանում Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Մուշեղ Հարությունյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը։
Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Մ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։