Վթար՝ Խնձորեսկում․ մեքենան բախվել է սյանը ու կողաշրջվել, վարորդը ժամկետային զինծառայող է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Օգոստոսի 15-ին ավտովթար է եղել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմանում Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Մուշեղ Հարությունյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը։

1

Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Մ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

1

Ըստ աղբյուրի՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1